ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս միս գնել. պետք է ձեզ հետ անձեռոցիկ վերցնեք
Սննդամթերքի անվտանգության տեսչությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է խորհուրդներ ու կանոններ, որոնցով պետք է առաջնորդվել շուկայից, խանութից միս գնելիս: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում մսի շուկայում ուշագրավ բացահայտումներ են լինում, Panorama.am-ը մասնագետների խորհուրդները փոխանցում է սպառողներին:
Միսը հանդիսանում է մեր կողմից օգտագործվող հնագույն մթերքներից մեկը: Եվ չնայած դրան, մեզանից շատերը մինչ օրս չգիտեն, թե ինչպես ճիշտ ընտրեն այն: Խուսափելու համար առողջության հետ կապված անախորժություններից, հետևեք մի քանի պարզ կանոնների:
Առաջին` միս գնելու դեպքում ստուգեք վաճառողի մոտ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը (ԱԲՍՓ) հավաստող փաստաթղթի առկայությունը: ԱԲՍՓ փաստաթղթում պետք է լինեն հետևյալ տվյալները՝
Միսը վաճառողի անունը, ազգանունը
Կենդանու տեսակը
Հատ/կշիռ
ԱԲՍՓ համարը
ԱԲՍՓ տրման ամսաթիվ
Ուղեկցող անասնաբուժական վկայականի համարը
Թարմ մսի կշիռը
Մնացորդի կշիռը
Երրորդ՝ միսը, որն անցել է անասնաբուժասանիտարական փորձաքննություն, պետք է պարտադիր ունենա դրոշմակնիք: Ստուգեք մսի վրա դրոշմակնիքի առկայությունը:
Մսի դրոշմակնքման համար օգտագործվում են անասնաբուժական դրոշմակնիքներ՝ օրենսդությամբ նախատեսված ձևերով և չափսերով, ակոսված շրջանակով, թվերով և տառերով: Կենդանու վրա դրոշմված 40 x 60 մմ չափսերի ձվաձև դրոշմակնիքները հաստատում են, որ անասնաբուժասանիտարական փորձաքննությունը լիարժեք է, և միսը ենթակա է իրացման` առանց սահմանափակման:
Միսը դրոշմակնքվում է հետևյալ կերպ`
ա) կենդանու ամբողջական մսեղիքի կամ դրա կեսերի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր թիակի և ազդրի հատվածում.
բ) կենդանու մսեղիքի քառորդների վրա դրվում է մեկական դրոշմակնիք` յուրաքանչյուր քառորդի թիակի կամ ազդրի հատվածում.
գ) գլխի, լեզվի, ճարպի կամ նրա կտորների, ներքին պարենքիմատոզ օրգանների վրա դրվում է մեկական դրոշմակնիք.
դ) ճագարի, նապաստակի, կուղբի, ճահճակուղբի մսեղիքի վրա դրվում է մեկական դրոշմակնիք` թիակի հատվածում և ազդրի արտաքին մակերեսին:
Եթե ընտրում եք սառեցված միս, ապա գնելու դեպքում հիմնական չափանիշը դրա թարմության աստիճանն է:
Չորրորդ՝ եթե գնում եք նախորդ օրվա միս, պահանջեք կրկնակի փորձաքննությունը հաստատող թերթիկը:
Բացի այս ամենից, արժե հիշել մսի որակի մասին նախնական տեղեկատվություն տվող մի քանի ազդակների մասին:
Որակյալ սառեցված միսը պետք է ունենա՝
1.Իրեն հատուկ գույն։ Եթե միսը երկար է մնում տաղավարին, այն դառնում է ավելի մուգ և չոր: Համարվում է, որ որքան թարմ է կտորը (վարդագույն կամ բաց կարմիր), այնքան ավելի լավ, քանի որ մուգ կարմրաշագանակագույն երանգները խոսում են այն մասին, որ Ձեր առջև ծեր կենդանի է:
2. Դուրեկան հոտ:
3. Սպիտակ կամ կաթնագույն ճարպ (տավարինը կոշտ է, չի քսվում, այլ փշրվում է, խոզինը փափուկ է, վարդագույն երանգով, ոչխարինը խիտ է և դեղնավուն չէ): Տավարի մսի ճարպային շերտերը դեղին են, հորթի մսինը՝ սպիտակ. եթե ճարպի արտաքին շերտը մսից բաժանված է բաժանարար թաղանթով, ապա դա նշանակում է որ կենդանին ծեր է եղել:
4.Վերին բարակ կեղևը խամրած է, վարդագույն կամ կարմիր: Կարմիր մսի կտրվածքի մակերեսին առկա է մոխրագույն փառ, որը նրան տալիս են սառույցի բյուրեղները: Եթե մատը դնեք մակերեսին, պետք է գոյանա վառ կարմիր բիծ:
Երկրորդային սառեցումից հետո մսի որակը դառնում է ավելի վատը` գունավորումը դառնում է բալագույն, իսկ մատով հպվելուց հետո գույնը չի փոխվում:
Եթե ընտրում եք սառեցված մթերք, ուշադրություն դարձրեք, որպեսզի դրա վրա չլինեն ձյուն կամ արյունոտ սառցե ներհոսքեր. դա խոսում է այն մասին, որ կտորը ենթարկվել է մի քանի սառեցման:
Խոզի մսի ընտության հիմնական չափանիշները
Խոզի մսի ընտրության ժամանակ ուշադրություն դարձրեք դրա կաշվին. այն պետք է լինի սպիտակ, առանց ավելորդ բծերի: Դա նշանակում է որ կենդանին առողջ է եղել:
Որակյալ թարմ խոզի միսը պինդ է, առաձգական, անհոտ և գործնականում առանց թաղանթի:
Միսը պետք է լինի բարակ, մարմարի նման ճարպային շերտերով: Երիտասարդ կենդանիների մոտ միսը բաց վարդագույն է, ծեր կենդանիների մոտ` ավելի մուգ: Եթե խոզի միսը ավելի քան մուգ է և պատված է թաղանթով, ապա միսը կլինի չոր և կոպիտ:
Որակյալ ճարպը խիտ է, սպիտակ կամ կաթնագույն, այլ ոչ թե վարդագույն կամ դեղնավուն:
Ոչխարի կամ գառան մսի ընտրության հիմնական չափանիշները
Առավել թանկ է գնահատվում երիտասարդ ոչխարի կամ գառան միսը, որի տարիքը չի գերազանցում 18 ամիսը, և որը պիտանի չի բազմացման համար: Գնահատվում է նաև բտած ոչխարների միսը, որոնց տարիքը չի գերազանցում 3 տարին: Իմանալ՝ երիտասարդ է արդյոք եղել կենդանին, կարելի գույնի միջոցով: Որքան բաց երանգ ունի միսը, այնքան կենդանին երիտասարդ է եղել: Գառան միսն ունի խամրած վարդագույն երանգ, ավելի հասուն կենդանու միսն ունի խամրած կարմիր կամ կարմրաշագանակագույն երանգ: Ճարպը սպիտակ է և հեշտ առանձնանում է: Վատ կերակրված և ծեր ոչխարների միսը մուգ կարմիր է, իսկ ճարպը` դեղնավուն:
Եթե ճարպը փխրուն է, նշանակում է միսը պահել են սառեցման խցիկում:
Ինչպե՞ս խուսափել փչացած, նեխած, առողջության համար վնասակար մսի ձեռքբերումից, ինչպիսի՞ նշաններով այն ճանաչել
Որոշ նշաններով կարելի է որոշել, թե արդյոք փչացած է միսը, օրինակ` մսի մոխրագույն երանգավորումով: Կտորի մակերեսին կպչուն լորձի առկայությունը խոսում է մանրէների առկայության մասին: Ալ կարմիր և մոխրագույն բծերը և արյան կուտակումները բացահայտ վկայում են սխալ սառեցման և պահպանման մասին:
Ուշադիր զննեք կենդանու ճարպը. եթե միսը թրջել են կալիումի պերմանգանատի (марганцовка) լուծույթում՝ մսին թարմ տեսք տալու համար, ապա ճարպը ստանում է վարդագույն երանգ: Ցանկացած մսի շաղված եզրերը վկայում են այն մասին, որ այն թաթախվել է քացախաթթվի լուծույթում:
Մսի հիմնական խաբեությունները կապված են ներկման հետ՝ ածխաթթու գազում պահելով, կամ ներկանյութերի օգտագործմամբ: Եթե ի հայտ են եկել կասկածներ՝ կապված գունանյութերի օգտագործման հետ, ապա կատարեք կտրվածք մսի կտորի վրա, և զննեք գունանյութերի ներթափանցման աստիճանը:
Վերցրեք Ձեզ հետ թղթե անձեռոցիկ: Անձեռոցիկը դրեք մսի վրա և պահեք այն մի քանի վայրկյան: Եթե միսը ֆիկսինով մշակում է անցել, ապա Դուք անձեռոցիկի վրա կտեսնեք վառ վարդագույն հետք: Միսը նաև պետք է լինի լավ արնազրկված, անձեռոցիկի վրա չպետք է լինեն արյան ակնհայտ հետքեր:
Կա թարմ միսը փչացածից տարբերելու մեկ այլ տարբերակ ևս, եթե միսը ոսկորով է: Միսը չպետք է առանձնանա ոսկորից. փորձեք թեթևակի քաշել այն մասում, որտեղ միսը ամրացած է ոսկորին: Եթե միսը հեշտությամբ առանձնանում է, ապա դա հստակ նշան է այն բանի, որ Ձեր առջև նեխած միս է:
Եղե՛ք իրազեկված և ուշադիր։
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն